Հուլիսի 15-ին Վոլգոգրադ քաղաքի Սուրբ Գևորգ հայակական եկեղեցու տարածքում ծածանվեց Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցի խորհուրդը կրող 100 մետրանոց Հայոց Եռագույնը : Այն էր, որի մեկնարկը տրվել էր Էջմիածին քաղաքից: «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանը Վոլգոգրադի հայերի հետ միասին, ճամփորդական պայուսակից հանեցին 100 մետր երկայնք ունեցող Եռագույնը, այնուհետև եկեղեցու շուրջը շրջանաձև կանգնելով 100 վայրկյան լռությամբ, հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

«Սա «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախաձեռնած հերթական ֆլեշմոբ-ակցիան է, որի մեկնարկը տրվել է Էջմիածին քաղաքից: Ակցիայի շրջանակում եռագույնը փողփողել է աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում, նպատակ ունենալով ողջ աշխարհի ուշադրությանը ներկայացնել Հայոց ցեղասպանության փաստը: 100 մետր երկայնք ունեցող Եռագույնը Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում և սփյուռքում ծածանվելուց հետո` ապրիլ ամսին կլինի Արարատի գագաթին»,- ասաց Սրապիոն Գևորգյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

flash071

 

 

 

 

 

 

 

 

 

 

flash072

 

 

 

 

 

 

 

 

 

 

flash074