Վոլգոգրադի Սուրբ Գևորգ եկեղեցին Հուլիսի 12 նշեց ավանդություն դարձած Վարդավառի տոնը կամ Քրիստոսի Պայծառակերպության օրը: Պատարագին արժանապատիվ քահանա Տեր Մաղաքիա Օհանյանը խոսեց տոնի խորհրդի մասին:

Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա։

Հայաստանյայց եկեղեցում տոնը կոչվում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: «Վարդավառ» բառի խորհուրդը լեզվաբանորեն կազմված է «վարդ» և «վառ» բառերից և նշանակում է ջրով օծված։

Վարդավառը տոնել են նաև հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այն:

Օրվա ամպրոպ եղանակը թվում էր կարող է խոչընդոտ հանդիսանալ, սակայն ի երջանկություն եկեղեցու բակում հավաքվածների՝ ավանդական, ժողովրդական ծիսակատարությունը՝ ջրախաղը սկսվել էր արդեն վաղ առավոտից, և տևեց մինչ ուշ երեկո:

vard0115


vard0215


vard0315


vard0415


vard0515


vard0615


vard0715


vard0815


vard0915


vard1015


vard1115


vard1215


vard1315


vard1415


vard1515


vard1615


vard1715


vard1815


vard1915


vard2015