Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը մեծ շուքով և ցնծությամբ տոնվեց Վոլգոգրադի Սբ. Գևորգ եկեղեցում:
Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սուրբ Հարության տոնի Հայրապետական Պատգամը: Հավարտ Ս. Պատարագի Տեր Հայրը օրհնեց եկեղեցի բերված զատկական բարիքները, և պատգամեց.
-<< Թո՛ղ Զատկի բարի առավոտը, ձեզ համար դառնա նոր կյանքի Առավոտ: Ապրե՛ք Աստվածապարգև կյանքը, Սուրբ Հարության հավատքով լցված >>:
Զատիկը Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու հինգ տաղավար տոներից գլխավորն է: Այն նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Տոնին ընդունված է կարմիր ձու ներկել, որը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Տեր Հիսուսի կենարար արյունը, որը թափվեց մարդկության փրկության համար:

Լ.Սարգսյան









zatik02










zatik03










zatik04










zatik05










zatik06










zatik07









 

zatik10










zatik08











zatik09











zatik11










zatik12














zatik13














zatik14










zatik15












zatik16











zatik17