Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Տիրոջ այս օրինակով Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա Օհանյանը եկեղեցու խորանին ծնկաչոք լվաց  12 մանուկների ոտքերը և օծեց օրհնված յուղով:

Արարողության ընթացքում օրհնված յուղերը հավատացյալները տարան տուն : Այդ յուղը բանեցնում են հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպես նաև  զատկական ուտելիքներ պատրաստելիս:

Լ.Սարգսյան